Home » 2012 » Մարտ » 6 » "Չեմպիոնների լիգա". 1/8 եզրափակիչ. պատասխան խաղեր. ՄԱՍ 2
23:21
"Չեմպիոնների լիգա". 1/8 եզրափակիչ. պատասխան խաղեր. ՄԱՍ 2
 Այսօր Երևանի ժամանակով 23:45-ին Լոնդոնի "Էմիրեյթս" մարզադաշտում կմեկնարկի գրեթե ոչինչ չասող ու ինտրիգ չպարունակող մի հանդիպում` "Արսենալ"-"Միլան", որի առաջին խաղն ավարտվել է իտալացիների հաղթանակով 4-0 ստորացուցիչ հաշվով: Սակայն վերջերս "Արսենալը" կարողացել է "Տոտենհեմին" ու "Լիվերպուլին" պարտվելիս "վերադառնալ խաղադաշտ" ու հաղթանակներ կորզել համապատասխանաբար 5-2 և 3-2 հաշիվներով: Եթե "Միլանը" սեփական պատերի ներքո չջախջախեր "Արսենալին", ապա այս զույգի գլխավոր ֆավորիտը հաստատ լոնդոնյան թիմը կլիներ:
     "Զինագործների" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ու թիմի խաղացողներն այս օրերին անընդհատ պնդում են, որ այլ տիպի խաղ են ցուցադրելու` փորձելով վերադարձնել կորցրած պատիվը: Ֆուտբոլն անկանխատեսելի խաղ է, և ամեն ինչ հնարավոր է այստեղ: Բայցևայնպես, "Միլանում" խաղում են իսկական պրոֆեսիոնալներ, և դժվար թե Մասսիմիլիանո Ալեգրիի թիմը ձեռքից բաց թողնի 4 գնդակի առավելությունը: "Արսենալը" խաղադաշտ կմտնի ոչ օպտիմալ կազմով. կբացակայեն Միկել Արտետան, Աբու Դիաբին ու Յոսի Բենայունը, իսկ ահա չեխ Թոմաշ Ռոսիցկին արդեն ապաքինվել է և գուցե մասնակցի հանդիպմանը: Հնարավոր է նաև, որ երիտասարդ Չեմբերլենը խաղա ոչ թե եզրում, այլ դաշտի կենտրոնում: Բացի այդ խաղադաշտում կարող է հայտնվել նաև Մարուան Շամախը:
      "Միլանն" այս խաղում գուցե տակտիկական ու խաղային մի շարք փորձեր կկիրառի, քանի որ թիմն իր առջև ոչ մի խնդիր չի դրել: Հիմնական կազմում գուցե կհայտնվի Ստեֆան Էլ Շարավին, ով գերազանց է գործում վերջին խաղերի ժամանակ: Կխաղան նաև Զլատան Իբրահիմովիչն ու բրազիլացի Ռոբինյոն, բացի այդ որակազրկումից հետո շարք է վերադարձել Ֆիլիպ Մեքսեսը: Սակայն Լոնդոն չեն ժամանել Քլարենս Զեեդորֆն ու Քևին-Փրինս Բոատենգը. այս խաղացողները դեռևս չեն ապաքինվել վնասվածքներից:

Հավանական կազմեր

    
"Արսենալ". Շչեսնի - Սանյա, Կոսելնի, Վերմալեն, Գիբս - Սոնգ, Ռոսիցկի, Չեմբերլեն - Ուոլքոթ, Ժերվինյո, վան Պերսի

     "Միլան". Աբբիատի - Աբատե, Մեքսես, Տիագո Սիլվա, Մեսբա - Նոչերինո, վան Բոմմել, Էմանուելսոն - Էլ Շարավի, Ռոբինյո, Իբրահիմովիչ

Հետաքրքիր փաստեր

***
"Միլանի" հետ հենց "Չեմպիոնների լիգայում" արդեն մի խայտառակ դեպք պատահել է. 2003/2004թթ. մրցաշրջանում "ռոսոներիները" սեփական հարկի տակ 4-1 հաշվով հաղթել են իսպանական "Դեպորտիվոյին", սակայն մրցակցի հարկի տակ պարտվել են 0-4 հաշվով:
*** "Չեմպիոնների լիգայի" պատմության մեջ միմիայն 3 դեպք է գրանցվել (Մադրիդի "Ռեալի", "Պարտիզանի" և "Լեյշոեշի" նախադեպերը), որ առաջին խաղում թիմը, պարտվելով 4 գնդակի տարբերությամբ, կարողացել է վերջնական հաշվի ժամանակ հաղթանակի հասնել:
*** "Արսենալը" միայն երկու անգամ է կարողացել եվրագավաթներում պարտվելով առաջին խաղը` հետագայում վերջնական հաղթանակի հասնել:
Միջազգային բուքմեյքերական գործակալություններն այս խաղում "Արսենալի" հաղթանակը գնահատում են 2.05 գործակցով, ոչ-ոքին` 3.1, իսկ ահա "Միլանի" հաղթանակը գնահատվում է 3.25 գործակցով:

Կանխատեսում

    
Մեր OnlyFootball.ucoz.com կայքի կարծիքով` հանդիպումը կավարտվի "զինագործների" հաղթանակով 3-1 հաշվով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 612 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0