Home » 2012 » Մայիս » 13 » 44 տարի անց "Սիթին" կրկին չեմպիոն է
23:00
44 տարի անց "Սիթին" կրկին չեմպիոն է
 Անգլիական "Մանչեսթեր Սիթին", երեկ 18:00-ին կայացած "Պրեմիեր լիգայի" վերջին 38-րդ տուրում "ՔՊՌ"-ի հետ հանդիպման վերջին վայրկյաններին մրցակցից մի կերպ պոկելով 3-2 հաշվով հաղթանակը, կարողացել է նվաճել Անգլիայի չեմպիոնի կոչումը, որն ակումբի պատմության մեջ 3-րդ չեմպիոնությունն է: Մինչև հանդիպման 90-րդ րոպեն "քաղաքայինները" պարտվում էին 1-2 հաշվով, սակայն կարողացան իրենց գտնել, երբ 92-րդ րոպեին Էդին Ձեկոն հավասարեցրեց հանդիպման հաշիվը: Քիչ անց` հանդիպման 94-րդ րոպեին, Սերխիո Ագուերոն իր խփած գոլով հաղթանակ պարգևեց Մանչեսթեր քաղաքը ներկայացնող "բաց կապույտ" թիմին:
  "Պրեմիեր լիգայի" մյուս առաջատարը` "Մանչեսթեր Յունայթեդը", սեփական հարկի տակ նվազագույն 1-0 հաշվով հաղթեց ամուր ընկույզ "Սանդեռլենդին":
  Հավելենք, որ "Մանչեսթեր Սիթին" վերջին անգամ Անգլիայի չեմպիոն է դարձել հեռավոր 1967/1968թթ. մրցաշրջանում և դրանից ավելի վաղ` 1936/1937թթ. մրցաշրջանում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 416 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0