08:29 4 եզրափակիչ 3 տարբեր վայրերում | |
Աշխարհի միանգամից 3 տարբեր վայրերում տեղի ունեցան 4 տարբեր եզրափակիչներ, որոնց ընթացքում որոշվեցին աշխարհի ուժեղագույն թիմերը: Ֆուտբոլային այդ խաղերն աչքի ընկան իրենց մեծ դրամատիզմով:
*** Նախ Արգենտինայում երկրի գավաթի եզրափակիչ խաղում տեղի "Բոկա Խունյորս" հանրահայտ ակումբը կարողացավ 2-1 հաշվով հաղթել "Ռասինգին" և արժանանալ պատվավոր մրցանակին: Ի դեպ, իր պատմության մեջ 2-րդ անգամ է միայն, որ "Բոկա Խունյորսը" կարողացել է տիրանալ Արգենտինայի գավաթին: Առաջին անգամ այս թիմը պատվավոր մրցանակը նվաճել էր հեռավոր 1969թ.-ին: *** Այժմ տեղափոխվենք Չինաստան, որտեղ Պեկինի "Թռչնի բույն" հայտնի մարզադաշտում իտալական "Յուվենթուսն" ու "Նապոլին" որոշեցին, թե որ թիմն է տիրելու Իտալիայի Սուպերգավաթին: "Ծերս Սինյորան" առավել ամուր և ուժեղ գտնվեց նեապոլցիներից և լրացուցիչ ժամանակում կարողացավ 4-2 հաշվով հաղթել "Նապոլիին": Վճռորոշ դարձավ նեապոլցի Քրիստիան Մաջոյի ինքնագոլը: *** Մեծ Բրիտանիայի սրտում` Լոնդոնում էլ նախ կանանց ֆուտբոլի օլիմպիական հավաքականները որոշեցին, թե որն է ամառային Օլիմպիական խաղերի կանանց ֆուտբոլի ամենից ուժեղ ընտրանին: Եզրափակիչ խաղում հանդիպեցին ԱՄՆ-ի և Ճապոնիայի ուժեղ հավաքականները: Այս խաղում առավել ամուր գտնվեցին ամերիկուհիները, ովքեր կարողացան 2-1 հաշվով հաղթել ճապոնուհիներին և իրենց պատմության մեջ արդեն 4-րդ անգամ նվաճել օլիմպիական ոսկին: ԱՄՆ-ին շատ օգնեց կիսապաշտպան Կառլի Լյոյդի դուբլը: *** Գուցե ամենից կարևոր խաղը տեղի ունեցավ Լոնդոնում. Բրազիլիայի և Մեքսիկայի օլիմպիական հավաքականները միմյանց հետ մենամարտում որոշեցին, թե որ թիմն է ավելի ուժեղ և արժանի օլիմպիական ոսկե մեդալի: Բրազիլացիները, ովքեր համալրված էին աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստներով, պարտվեցին 1-2 հաշվով: Ընդ որում` բրազիլացիները հանդիպման միակ գնդակը խփեցին խաղի վերջին րոպեներին, երբ աչքի ընկավ Հալկը, իսկ 2-րդ գնդակը հեղինակել նրանց չհաջողվեց. Օսկարի գլխի հարվածքը մի փոքր շեղ ստացվեց ու.... այս կերպ մեքսիկացիներն իրենց ֆուտբոլային պատմության մեջ առաջին անգամ նվաճեցին օլիմպիական ոսկին: | |
|
Total comments: 0 | |