Home » 2011 » Օգոստոս » 15 » 4 տարում` մոտ 100 միլիոն եվրո
17:44
4 տարում` մոտ 100 միլիոն եվրո
 Ինչպես նշում է 4-4-2.com էլեկտրոնային պարբերականը, Ռուսաստանի Մախաչկալայի մարզը ներկայացնող "Անժին" այս չորեքշաբթի քառամյա պայմանագիր կկնքի Իտալիայի նախկին չեմպիոն "Ինտերի" կամերունացի 30-ամյա հարձակվող Սամուել Էտո'ոյի հետ: Ըստ կայքի ունեցած տվյալների` Էտո'ոն "Անժիում" կդառնա աշխարհում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը` գերազանցելով նույնիսկ Քրիշտիանու Ռոնալդուին ու Լեո Մեսսիին: Ըստ նախնական տվյալների` Էտո'ոն "Անժիում" կվաստակի տարեկան 24 մլն եվրո մաքուր աշխատավարձ, ինչը երկու անգամ գերազանցում է 2010թ.-ի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Լեո Մեսսիի աշխատավարձի ներկայիս չափին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 431 | Added by: Hartsat | Tags: պայմանագիր, պարբերական, Սամուել Էտո'ո, Անժի, Իտալիա, ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ, Մախաչկալա, Քրիշտիանու Ռոնալդու, Ռուսաստան, Ինտեր | Rating: 5.0/2
Total comments: 0