Աշխարհի 2014թ.-ի առաջնության ընտրական B խմբի Դանիա-Բուլղարիա հանդիպմանը ներկա են եղել 81 տարբեր ֆուտբոլային գործակալներ, որոնք ներկայացրել են եվրոպական զանազան ակումբներ: Բուլղարական ԶԼՄ-ները, որ այսօրինակ ինֆորմացիա են տարածել, բառացիորեն նշում են, թե այդ բոլոր գործակալների ուշադրության կենտրոնում են եղել միմիայն դանիացի ֆուտբոլիստները՝ "Կոպենհագենի" 20-ամյա խաղացող Անդրեաս Կորնելիուսը և "Այաքսի" կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենը: Կոպենհագենի "Պարկեն" մարզադաշտում կայացած խաղն ավարտվել է 1-1 հաշվով, իսկ ահա 20-ամյա Կորնելիուսը և 21-ամյա Էրիքսոնը առաջնորդել են իրենց ազգային թիմին մինչև խաղավարտ:
|