Home » Նորությունների արխիվ
World Soccer համաշխարհային հանդեսն այս շաբաթվա սկզբից հարցումներ է անցկացրել ողջ աշխարհով մեկ` պարզելու, թե ով կդառնա 2010թ. լավագույն խաղացող: Հարցման արդյունքում հաղթել է իսպանացի Խավին, ով առաջ է անցել իր ակումբակից Մեսսիից: Լավագույն մարզիչ է ճանաչվել Մադրիդի "Ռեալի" մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Լավագույն թիմ է ճանաչվել Իսպանիայի ազգային հավաքականը, որն այս տարի դարձավ աշխարհի չեմպիոն:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 679 | Добавил: Hartsat | Дата: 17.12.2010 | Комментарии (0)

Անգլիական "Լիվերպուլի" հոլանդացի հարձակվող Ռայան Բաբելը երեկ բրիտանական tribalfootball.com կայքին տված իր հարցազրույցում նշել է, որ իր ներկայիս մարզիչն ավելի աշխատասեր է, քան Բենիտեսը: "Մեր նախկին մարզիչն ինձ չէր վստահում, այդ պատճառով ես շատ քիչ խաղային պրակտիկա ունեի: Հոջսոնի գալով` ամեն ինչ փոխվեց, քանի որ վերջինս ավելի շատ է աշխատում թիմի հետ, նա ամեն օր քնում ու արթնանում է` մտածելով թիմի մասին: ես հարգում եմ նման մարդկանց":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 643 | Добавил: Hartsat | Дата: 17.12.2010 | Комментарии (0)

Հիշեցնենք, որ արդեն պարզ են դարձել Եվրոլիգայի փլեյ-օֆֆ փուլի բոլոր մասնակիցները,իսկ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի մասնակիցները պարզ էին դարձել դեռևս մեկ շաբաթ առաջ: Այսօր շվեյցարական Ցյուրիխ քաղաքում հայտնի կդառնան այն զույգերը, որոնք պիտի մրցեն միմյանց հետ արդեն 2011թ.: Վիճակահանությունը տեղի կունենա սկսած Երևանի ժամանակով ժամը 15:00-ից:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 647 | Добавил: Hartsat | Дата: 17.12.2010 | Комментарии (0)

Նախորդ տարվա Եվրոպայի լիգայի հաղթող "Ատլետիկոն" չի կարողացել հաղթահարել խմբային փուլի արգելքը և դուրս է մնացել հետագա պայքարից: Զարմանալին այն է, որ իսպանական թիմն ընդգրկված էր ոչ շատ ուժեղ խմբում, եվ շատ մասնագետներ կարծում էին, որ թիմն ի վիճակի է առանց մեծ ջանքերի դուրս գալ խմբից: Բայց արի ու տես, որ գերմանական "Բայերն" ու հունական "Արիսն" ավելի ուժեղ գտնվեցին ու դուրս մղեցին նախորդ տարվա չեմպիոնին:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 659 | Добавил: Hartsat | Дата: 17.12.2010 | Комментарии (0)

Ուկրաինական "Շախտյոր" ակումբի ավագ Դարիո Սռնան երկրպագուների քվեարկության արդյունքում դարձել է իր թիմի` 2010թ. լավագույն ֆուտբոլիստը: Երկրորդ հորիզոնականում մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակեց թիմի դարպասապահ Անդրեյ Պյատովը:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 637 | Добавил: Vahe | Дата: 16.12.2010 | Комментарии (0)

Երիտասարդ արգենտինացի Խավիեր Պաստորեն, ում ծառայություններով հետաքրքրվում էին Լոնդոնի "Չելսին" ու "Արսենալը", իսպանական "Ռեալն" ու "Բարսելոնան", նոր պայմանագիր է կնքել իր ներկայիս ակումբի հետ: Համաձայն նոր պայմանագրի Պաստորեն պարտավոր է իր ելույթները շարունակել "Պալերմոյում" մինչև 2015թ.: Պայմանագրում հստակ մի կետ կա, ըստ որի` արգենտինացու հրաժարագինը 60 մլն եվրոյի է համարժեք:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 642 | Добавил: Hartsat | Дата: 16.12.2010 | Комментарии (0)

Իտալական "Ինտերի" կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը չի մասնակցի Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ խաղին: Այս մասին տեղեկացնում է Football Italia իտալական ռադիոալիքը: Հոլանդացին վնասվածք է ստացել և պետք է մանրակրկիտ բժշկական հետազոտությունների ենթարկվի:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 10736 | Добавил: Hartsat | Дата: 16.12.2010 | Комментарии (0)

Ողջույն բոլոր այն ֆուտբոլասերներին, ովքեր կարոտ են լավ վերլուծությունների, այսուհետ մենք կփորձենք այս բաժինը թարմացնել նորություններով, որոնք անմիջական կապ ունեն հայկական ֆուտբոլի հետ:
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 47703 | Добавил: Hartsat | Дата: 16.12.2010 | Комментарии (0)

« 1 2 ... 680 681 682