Home » 2011 » Ապրիլ » 17 » "Ա Սերիա". 33-րդ տուրի առաջին օրվա անոնսը
20:44
"Ա Սերիա". 33-րդ տուրի առաջին օրվա անոնսը
 Երեկ Իտալիայում մեկնարկեց "Ա Սերիայի" առաջնության 33-րդ տուրը:
Այս տուրի առաջին հանդիպումը կայացավ Հռոմի "Ստադիո Օլիմպիկո" մարզադաշտում, որտեղ հռոմեական "Ռոման" ընդունել էր "Պալերմոյին": Անչափ հետաքրքիր եւ գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց հյուրերի 3-2 հաշվով հաղթանակով, չնայած հռոմեացիները սկզբում մրցակցին հաղթում էին 1-0 հաշվով:
Առաջնության ներկայիս առաջատար "Միլանը" սեփական հարկի տակ ընդունեց "Սամպդորիային": Այս խաղը երկուստեք կարևորություն ուներ, քանի որ թիմերը տարբեր խնդիրներ էին լուծում. եթե "Միլանի" որևէ սայթաքում կարող է նրան զրկել չեմպիոնությունից, ապա "Սամպդորիան", լրջորեն թուլանալով Անտոնիո Կասսանոյի և Ջամպաոլո Պացցինիի հեռանալուց հետո, ներկայումս կենաց-մահու պայքար է մղում հաջորդ մրցաշրջանի համար իտալական "Ա Սերիայում" իր գոյատևումը պահպանելու համար: Սիլվիո Բեռլուսկոնիի ակումբի տղաները կարողացան բավականին հեշտ հաղթանակ տոնել մրցակցի նկատմամբ (խմբ. նշենք, որ հանդիպումն ավարտվել է "ռոսոներիների" 3-0 խոշոր հաշվով հաղթանակով): Այս հաղթանակով "Միլանը" ևս մեկ քայլով մոտեցավ բաղձալի նպատակին` "Սկուդետտոյի" նվաճմանը:
Ամենայն հավանականությամբ, չեմպիոնության համար պայքարին հրաժեշտ տվեց Միլանի "Ինտերը", որը հաշվետու տուրում 3 միավորի անսպասելի կորուստ ունեցավ Պարմայում, որը մեծ անակնկալ էր ինչպես միլանյան ակումբի, այնպես էլ նրա երկրպագուների համար: Ամեն դեպքում, առաջնության ավարտից 5 տուր առաջ "Ինտերն" առաջատար "Միլանին" զիջում է 8 միավորով, սակայն հաստատ մարդկանց շարքում դեռ կգտնվեն այնպիսի մոլի ինտերիստաներ, որոնք դեռ հավատում են "Ինտերի"` Իտալիայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոն դառնալուն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 436 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0