Home » 2012 » Օգոստոս » 23 » "Ա Սերիայում" բացառիկ փոփոխություն է տեղի ունեցել
09:03
"Ա Սերիայում" բացառիկ փոփոխություն է տեղի ունեցել
 Իտալական "Ա Սերիայի" թիմերին էլ գալիք մրցաշրջանից թույլատրվում է բացի հիմնական կազմից առաջնության յուրաքանչյուր խաղին հայտավորել ևս 12 հոգանոց ֆուտբոլիստներից բաղկացած պահեստայինների նստարան: Սա այն դեպքում, երբ նախկինում միայն ևս 7 ֆուտբոլիստների կարելի էր հայտավորել խաղին: Այս փոփոխությունն արդեն հաստատել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան` ընդառաջ գնալով երկրի առաջնության մասնակից թիմերի ցանկություններին: Այսպիսով` Իտալիայի առաջնության գալիք մրցաշրջանի խաղերին բոլոր թիմերը կարող են իրենց ունեցած 23 ֆուտբոլիստներին էլ հայտավորել ամեն խաղի:
   "Սա այն է, ինչի համար մենք անընդհատ պայքարում էինք: Այս որոշումը լուսավոր ու խելամիտ միտք ունեցողների շնորհիվ է կայացել: Մենք այլևս ստիպված չենք լինի հիասթափեցնել մեր թիմերում առկա ֆուտբոլիստներին: Նայե՛ք մեր թիմին. ցանկացած դիրքի համար 2-3 բարձրակարգ խաղացողներ ունենք: Սա լավ որոշում էր",- ասել է իտալական "Պալերմոյի" նախագահ Մաուրիսիո Ձամպարինին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 436 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0