Կատալոնական "Բարսելոնայի" ֆրանսիացի 32-ամյա ձախ եզրային պաշտպան Էրիկ Աբիդալը
մերժել է կատալոնական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու առաջարկը. այս մասին
տեղեկացում է հանրահայտ AS հանդեսը: Աղբյուրի տեղեկացմամբ՝ ֆրանսիացի
ֆուտբոլիստին չեն գոհացրել գործարքի ֆինանսական պայմանները: Նշվում է նաև, որ մոտ
ժամանակներս "Բարսելոնայի" ղեկավարությունը ֆրանսիացուն նոր առաջարկ կանի: Հավելենք, որ "կապտանռնագույնները" դեռևս
հուլիսին էին հայտարարել Աբիդալի հետ տարվող բանակցությունների մասին: Ավելացնենք նաև, որ Աբիդալի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2012թ. հունիս:
|