19:20 Աբրամովիչը հետևում է Վիլլաշ-Բոաշին | |
Բրիտանական դեղին մամուլի ներկայացուցիչ The Sun պարբերականը տեղեկացնում է, որ Լոնդոնի "Չելսիի" ռուս սեփականատեր Ռոման Աբրամովիչն արդեն երրորդ անգամ անընդմեջ ներկա է գտնվում իր թիմի մարզմանը` հետևելով թիմի երիտասարդ գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշին: Հաղորդվում է, որ անգլիական "Պրեմիեր լիգայի" նախորդ տուրի շրջանակներում կայացած "Չելսի" - "Մանչեսթեր Յունայթեդ" խաղից առաջ լոնդոնյան ակումբի անցկացրած վերջին մարզման ժամանակ ռուս միլիարդատերը երիտասարդ ու անփորձ Բոաշին ասել էր, որ ինքը գոհ չէ թիմի ցուցադրած խաղից, և եթե մոտ ժամանակներս թիմում առկա բացերը չշտկվեն, ապա ինքը լուրջ գործոությունների կդիմի:
| |
|
Total comments: 0 | |