Home » 2011 » Դեկտեմբեր » 27 » Աբրամովիչը պատրաստ է հրաժարվել միլիոններից` հանուն "Չելսիի" հաղթանակի
10:03
Աբրամովիչը պատրաստ է հրաժարվել միլիոններից` հանուն "Չելսիի" հաղթանակի
 Լոնդոնի "Չելսիի" սեփականատեր և ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը պատրաստ է հրաժարվել շուրջ 150 մլն ֆունտ ստեռլինգ գումարից, միայն թե ձմեռային տրանսֆերային պատուհանի ավարտից հետո իր թիմը սկսի ավելի որակյալ խաղ ցուցադրել` ընթացիկ մրցաշրջանի վերջում նվաճելով մի քանի տիտղոսներ: Ըստ բրիտանական "դեղին մամուլը" ներկայացնող The Sun հանդեսի` ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում "արիստոկրատները" փորձելու են ձեռք բերել իտալական "Նապոլիում" հանդես եկող երկու ֆուտբոլիստների` ուրուգվայցի Էդիսոն Կավանիի և սլովակ Մարեկ Համշիկի տրանսֆերները, որոնք գնահատվում են համապատասխանաբար 24.5 մլն և 24 մլն եվրո: Ինչպես նաև լոնդոնցիները իրենց առջև նպատակ են դրել ձեռք բերել Թուրինի "Յուվենթուսում" հանդես եկող Միլոշ Կրասիչի և "Բոլթոնի" պաշտպան Գերի Կեհիլի տրանսֆերները:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 525 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0