Լոնդոնի "Տոտեհեմի" տոգոլեզցի հարձակվող Էմանուել
Ադեբայորը ցանկություն է հայտնել վերսկսել ելույթները Տոգոյի ազգային հավաքականում
երկու տարի ընդմիջումից հետո. այս մասին հաղորդում է Goal.com հանրահայտ կայքը: 27-ամյա աֆրիկացին 2010թ.-ի հունվարին
որոշում էր ընդունել այլևս չխաղալ հավաքականում, երբ Աֆրիկայի Ազգերի Գավաթին
մեկնելիս նրանց ավտոբուսը հրազենային հարձակման էր ենթարկվել, ինչի
արդյունքում երեք մարդ էր մահացել: "Ադեբայորը ցանկություն է հայտնել
վերադառնալ հավաքական 2012թ.-ի Աֆիկայի Գավաթի ընտրական փուլի վերջին: Նա նաև
ցանկանում է հայտնվել աշխարհի առաջնությունում",-հայտարարել է Տոգոյի
ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Էրվե Պիզան:
|