Home » 2011 » Օգոստոս » 23 » Ադեբայորը գլխացավանք է դարձել "Սիթիի" համար
21:30
Ադեբայորը գլխացավանք է դարձել "Սիթիի" համար
 Ինչպես հաղորդում է բրիտանական հանրահայտ The Telegraph պարբերականը, "Մանչեսթեր Սիթին" պատրաստ է բաց թողնել իր տոգոլեզցի 27-ամյա հարձակվող Էմանուել Ադեբայորին դեպի Լոնդոնի "Տոտենհեմ", այն էլ ազատ խաղացողի կարգավիճակով, բայց այս դեպքում էլ լոնդոնցիները պատրաստ չեն վճարել հարձակվողին շաբաթական 170 հազար ֆունտ ստեռլինգ, այդ պատճառով էլ ցանկանում են պայմանավորվել խաղացողի վարձավճարային հիմունքներով ձեռք բերելու համար, որպեսզի նրա աշխատավարձի մեծ մասը վճարի հենց "Սիթին":
Ըստ պարբերականի` եթե "Սիթիին" հաջողվի ազատվել 27-ամյա ֆուտբոլիստից, ապա նրանք կկարողանան տնտեսել մոտ 30 միլիոն ֆունտ ստեռլինգ, որը նա պետք է ստանա մինչև 2014թ.-ը նախատեսված պայմանագրով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 500 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 2