13:40 Adidas ընկերությունը ցանկանում է համագործակցել մեր ընտրանու հետ | |
Հայաստանի ազգային հավաքականն իր հիանալի խաղով ապշեցնում է ոչ միայն համայն հայությանը, այլև հեղինակավոր բրենդներին: Լրագրողի կողմից հնչեցված այն հարցին, թե ի՞նչ կարող է տալ մեր ընտրանու հիանալի ելույթները Հայաստանին, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. "Ուրախալի փաստ է, որ մեր հավաքականը սկսել է հաջող գործել: Ցանկացած հայ մարդ իրեն լավ կզգա՝ հավաքականին տեսնելով բարձր հորիզոնականներում: Երբ ես դարձա ֆեդերացիայի նախագահ, հավաքականը շատ ավելի ցածր տեղում էր, իսկ այժմ ինձ համար հաճելի է, որ ամեն ինչ ստաբիլացել է: Ի՞նչ կարող է տալ մեզ այս տեղը. նախ, պետք է պահպանենք այս դիրքը և գնանք առաջ, որ հաջորդ ընտրական փուլի վիճակահանությունում լինենք բարձր զամբյուղում: Այնուամենայնիվ, ներկայիս ֆուտբոլում դա մեծ նշանակություն չունի, քանի որ մենք սկսել ենք ցածր զամբյուղից՝ թեև ետնապահ չէինք: Բացի այդ, Հայաստանի հավաքականի նկատմամբ հետաքրքրությունն է մեծացել: Օրինակ` Adidas բրենդի ղեկավարության կողմից հովանավորչության առաջարկություն ենք ստացել: Դա նաև բարձր վարկանիշի արդյունք է":
| |
|
Total comments: 0 | |