10:03 Ադրիանո Գալիանի. "Գրեթե ավարտել ենք ամառային տրանսֆերները" | |
Իտալական "Միլանի" փոխնախագահ Ադրիանո Գալիանին լրագրողներին հայտարարել է, որ "Միլանը" գործնականում ավարտել է տրանսֆերային արշավը, ինչպես նաև մեկնաբանել է Լեոնարդոյի` "Ինտերից" հեռանալը: "Մենք գործնականում համալրել ենք թիմը, սակայն ոչ լիարժեք: Ինչ վերաբերում է Ժերեմի Մենեզի տրանսֆերին, ապա պետք է նշեմ, որ դա բացառվում է",- ասել է Գալիանին` ակնարկելով, որ "ռոսոներիները" դեռևս կարող են աղմկոտ տրանսֆեր իրականանցնել: Գալիանին շարունակել է. "Չէի սպասում, որ Լեոնարդոն նման կերպ կարող է լքել "Ինտերը": Բայց, միևնույն ժամանակ գիտեի, որ նա կնախընտրեր լինել տնօրեն, քան մարզիչ":
| |
|
Total comments: 0 | |