Home » 2013 » Փետրվար » 9 » Ադրիանո. "Ռեալը" երբեք չի հանձնվում"
16:01
Ադրիանո. "Ռեալը" երբեք չի հանձնվում"
 Կատալոնական "Բարսելոնայի" եզրային պաշտպան Ադրիանո Կորեան վստահ է, որ իր թիմը չպետք է ընկնի դրական տեմպից ու սայթաքումներ թույլ չպետք է տա, քանի որ իրենց հետապնդում են մադրիդյան երկու մեծ ակումբները՝ "Ատլետիկոն" ու "Ռեալը": "Չենք կարող մեզ հանգիստ զգալ, քանի որ "Ռեալը" դեռևս շարունակում է պայքարել: Այդ թիմը հանձնվել չգիտի, այնպես որ միշտ պետք է արթուն լինել: "Ատլետիկոն" այս տարի հերթական հաջող մրցաշրջանն է անցկացնում: Պետք է կենտրոնացված խաղալ: Ինչ վերաբերում է անձամբ ինձ, ապա ասեմ՝ վնասվածքից հետո բավական քիչ եմ խաղում: Իհարկե, չեմ հանձնվի ու կպայքարեմ մեկնարկային կազմում տեղ զբաղեցնելու համար, սակայն պետք է օգտագործել ինձ տրված ամեն առիթ: Վստահ եմ՝ ես դեռ ինձ տրվելիք խաղաժամանակը կսանամ",- ասել է բրազիլացին, ում փոխարեն այսօր կատալոնացիների կազմում փայլուն է խաղում Խորդի Ալբան:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 418 | Added by: Hartsat | Rating: 3.0/2
Total comments: 0