22:05 Ադրիանոն բաց է թողել մարզումը | |
Կատալոնական գերակումբի բրազիլացի ունիվերսալ պաշտպան Ադրիանոյի մասնակցությունը ևս Բիլբաոյի "Ատլետիկ" դեմ հանդիպմանը դեռ հարցական է: "Բարսելոնայի" պաշտոնական կայքը հայտնում է, որ Ադրիանոն բաց է թողել այսօր կայացած թիմային մարզումը` վիրուսային ինչ-որ տարօրինակ հիվանության պատճառով: Վաղն էլ` ակումբի բժշկական շտաբը վերջնականապես կքննի պաշտպանին, որից հետո պարզ կդառնա նրա վերականգնման համար պահանջվող ժամանակը: "Բարսելոնայի" խաղացողներ Մարկ Բարտրան և Ալեքսիս Սանչեսը դեռ շարունակում են մնալ վնասվածք ունեցողների ցուցակում` չնայած արդեն անցկացրել են անհատական մարզումներ: Թե արդյո՞ք նրանք կկարողանան խաղալ "Ատլետիկի" դեմ, դեռևս հայտնի չէ:
| |
|
Total comments: 0 | |