Home » 2012 » Օգոստոս » 13 » Ադրիանոյին սպասում են "Ֆլամենգոյում"
11:28
Ադրիանոյին սպասում են "Ֆլամենգոյում"
 Բրազիլական "Ֆլամենգոյի" սպորտային տնօրեն Զինյոն հայտարարել է, որ եթե "Կորինտիանսի" ու Բրազիլիայի ազգային հավաքականի վաղուց արդեն նախկին առաջատար համարվող հարձակվող Ադրիանոն ցանկանա շարունակել իր կարիերան, ապա ակումբի դռները բաց են 30-ամյա "գերծանր քաշային" հարձակվող համար: "Ես անցած շաբաթ էլ խոսել եմ այդ տղայի հետ: Նա լավ ֆուտբոլիստ է, ում կարիերան զարգացել է մեր ակումբում: Եթե նա վերականգնի նախկին մարզավիճակը, ապա կարելի կլինի խոսել նրա` մեր թիմ վերադառնալու մասին: Ես լավ եմ վերաբերվում այդ երիտասարդնին: Հուսով եմ` նա կվերականգնի իր բարի անունն ու կօգնի մեր թիմին ևս մի քանի տիտղոսներ նվաճելու հարցում: Եթե պետք է, ապա մենք կարող ենք սպասել այնքան, որքան կպահանջվի նրան` դեռևս ապրիլին ստացած ծանր վնասվածքը ամբողջությամբ բուժելու համար",- ասել է հանրահայտ Զինյոն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 430 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0