23:09 Ադվոկատ. "Մտածում ենք հայերի հետ խաղի մասին" | |
Ռուսաստանի ազգային հավաքականի հոլանդացի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հաստատել է, որ հունիսի 7-ին իր թիմն ավստրիական Զալզբուրգում ընկերական հանդիպում է անցկացնելու Կամերունի ազգային թիմի հետ. "Ամենայն հավանականությամբ, մեր հակառակորդը կլինի Կամերունը, իսկ խաղը կկայանա Ավստրիայում: Կարծում եմ, ոչինչ չի խանգարի, և պայմանավորվածությունը ուժի մեջ կմնա: Մենք նաև Արգենտինայի հավաքականի հետ խաղալու հնարավորություն ունեինք, բայց քանի որ հանդիպումը պետք է կայանար երկուշաբթի ուշ երեկոյան, մենք հրաժարվեցինք: Իհարկե, նման հզոր թիմի հետ մրցելու միտքը գայթակղիչ էր, սակայն ֆուտբոլիստների առողջությունն ամենից վեր է: Ինչ վերաբերվում է Կամերունին, ապա դա աֆրիկյան լավագույն թիմերից մեկն է, որի հետ ևս շատ հետաքրքիր կլինի խաղալ: Սակայն այժմ բոլոր մեր մտքերը կապված են Հայաստանի ազգային ընտրանու հետ: Հենց այդ մրցավեճն է կարևորագույնը մեզ համար": | |
|
Total comments: 1 | |
| |