21:30 Աֆելլայը չի մասնակցի "Ռեալի" հետ հանդիպումներին | |
Այսօր Իբրահիմ Աֆելլայը վնասվածք է ստացել "Մանչեսթեր Յունայթեդի" դեմ խաղում: Հոլանդացին խաղային դրվագներից մեկի ընթացքում ձգել
է ձախ ազդրի մկանը, որից հետո նրան փոխարինել է Կուենկան: Դեպքից հետո Աֆելլայն արդեն բուժզննում է անցել հյուրանոցում: Նրան էխոգրաֆիայի են ենթարկել, որից հետո հաստատվել է. հոլանդացին ձգել է ձախ ազդրի մկանը, ինչի պատճառով բաց կթողնի առնվազն 4-5 շաբաթ: Այդպիսով՝ հաստատվել է նախնական ախտորոշումը, որ տրվել էր բժշկական անձնակազմի կողմից Ֆեդեքս Ֆիլդում. հոլանդացին չի մասնակցի օգոստոսի կեսերին սպասվող "Սուպերկլասիկոներին":
| |
|
Total comments: 0 | |