Ինչպես տեղեկացնում է անգլիական մամուլը, "Մանչեսթեր Սիթիի" արգենտինացի հարձակվող Սերխիո Կուն Ագուերոն զարմանալի կերպով թեթև վնասվածք է ստացել և շարքից դուրս մնացել մի քանի շաբաթով: Ինչպես նշել է "քաղաքայինների" գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին, ֆուտբոլիստը "շատ հիմար վնասվածք է ստացել"՝ ընկնելով թիմային ավտոբուսի աստիճաններից: Ֆուտբոլիստը լավ վայրէջք չի արել, ինչի արդյունքում էլ վնասվածք է ստացել:
|