20:24 Ագուերո. "Չեմ մտածում ինչպես Մադրիդի "Ռեալ", այնպես էլ..." | |
Անգլիայի նոր չեմպիոն "Մանչեսթեր Սիթիի" արգենտինացի հարձակվող Սերխիո Կուն Ագուերոն հայտարարել է, որ չի պատրաստվում մոտ ժամանակներս փոխել իր ակումբային քաղաքականությոնը, քանի որ ցանկանում է տիտղոսներ նվաճել հենց "Մանչեսթեր Սիթիի" հետ: Բրիտանական The Times պարբերականը մեջբերում է Կունի խոսքերը. "Իմ ապագան ես տեսնում եմ միայն "Մանչեսթեր Սիթիում": Ես ցանկանում եմ մնալ այստեղ: Թիմի հետ դեռ 4 տարվա պայմանագիր ունեմ և կարծում եմ, որ "Սիթիում" ելույթ կունենամ մինչև պայմանագրիս ավարտը: Շշուկներ միշտ էլ կան, սակայն դրանցից և ոչ մեկում ոչ մի հավաստի բան չկա: Չեմ մտածում ինչպես Մադրիդի "Ռեալ", այնպես էլ որևէ այլ գրանդ ակումբ տեղափոխվելու մասին: "Սիթիում" առաջին իսկ օրվանից ինձ բոլորը լավ վերաբերմունք ցուցաբերեցին, որի շնորհիվ ինձ հիմա շատ լավ եմ զգում թիմում, իմ ընտանիքը շատ լավ է զգում Մանչեսթերում, ուստիև ցանկանում եմ մնալ այստեղ: Այս ակումբի հետ կարող եմ նվաճել այն բոլոր տիտղոսները, որոնց մասին միշտ երազել եմ: Մենք արդեն մեկ տիտղոս նվաճել ենք և կարող ենք շարունակել այդ ավանդույթը: Եթե դու նվաճում ես մեկ տիտղոս, ապա ցանկություն ես զգում նվաճելու երկրորդը, երրորդը և այսպես՝ բոլորը: Նույնը "Մանչեսթեր Սիթիում" է":
| |
|
Total comments: 0 | |