Home » 2011 » Նոյեմբեր » 7 » Ագուերո. "Ես անհանգստանում եմ Տևեսի ապագայով"
23:17
Ագուերո. "Ես անհանգստանում եմ Տևեսի ապագայով"
 Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" արգենտինացի գոլահար Սերխիո Կուն Ագուերոն լրագրողների հետ զրուցել է իր խաղընկեր Կառլոս Տևեսի և թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի հետ տեղի ունեցած ընդհարման մասին: Բանն այն է, որ ըստ Կունի` այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, երևի, Տևեսը կհեռանա "քաղաքաբնակներից": Հեղինակավոր AP լրատվական գործակալությունը մեջբերում է Ագուերոյի խոսքերը. "Ցավոք սրտի, "Մանչեսթեր Սիթին" և Կառլոս Տևեսը չկարողացան ընդհանուր հայտարարի գալ և հաշտվել: Այս միջադեպն ինձ շատ է մտահոգում: Ես անհանգստանում եմ Տևեսի համար, ով իմ թիմակիցն է և հայրենակիցը: Ես չեմ կարող անցնել վիճվող կողմերից որևէ մեկի կողմը, քանի որ այդքան էլ լավ չեմ տեղեկացված "Բավարիայի" հետ կայացած խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մանրամասներին: Մի տեսակ անհարմար բան ստացվեց":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 486 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0