Home » 2011 » Սեպտեմբեր » 12 » Ագուերո. "Մեզ "Բարսելոնա" մի անվանեք"
14:27
Ագուերո. "Մեզ "Բարսելոնա" մի անվանեք"
"Մանչեսթեր Սիթիի" արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյին դուր չի գալիս, երբ ԶԼՄ-ները իր թիմին համեմատում են կատալոնական "Բարսելոնայի" հետ: Հարձակվողի հարցազրույցը մեջբերում է Sun պարբերականը. "Իսպանիայում ես երկար տարիներ խաղացել եմ "Բարսելոնայի" դեմ: Ես գիտեմ նրանց ոճը, նրանք ունեն հիանալի ֆուտբոլիստներ, բայց մենք ունենք մեր աստղերը, ովքեր լավ են վերահսկում գնդակը: Նասրին և Դավիդ Սիլվան գիտեն` ինչպես է պետք խաղալ և նրանք ոչ մեկից պակաս չեն դա անում: Մենք արագ ֆուտբոլ ենք խաղում, վերահսկում ենք գնդակը, բայց պետք չէ մեզ համեմատել "Բարսայի" հետ: Մեր թիմը խաղի ժամանակ շատ գոլային պահեր է ստեղծում և կարողանում է իրացնել այդ պահերը, իսկ ամենակարևորն այն է, որ մենք դա անում ենք մեր ոճով":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 495 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 0