"Մանչեսթեր Սիթիի"
արգենտինացի
շատ տաղանդավոր երիտասարդ հարձակվողը կարծիք է հայտնել, որ իր` "Ուիգանի" դարպասը խփած երեք գնդակներից ավելի կարևոր է այն հանգամանքը, որ "Սիթին" կարողացել է հաղթել ու այժմ շարունակում է չեմպիոնական պայքարը: "Իհարկե, ուրախ եմ, որ հեթ-թրիկի հեղինակ դարձա, սակայն ես ավելի շատ ուրախ եմ իմ թիմի համար, որը կարողացավ 3 շատ կարևոր միավոր վաստակել: Հուսով եմ, որ այսպես էլ կշարունակենք խաղալ",-Ագուերոյի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշենք, որ "Սիթին" անգլիական "Պրեմիեր լիգայի" 4-րդ տուրում 3-0 հաշվով հաղթել էր "Ուիգանին" և 3 գոլի հեղինակն էլ Ագուերոն էր դարձել, իսկ Տևեսը չէր իրացրել 11 մետրանոց հարվածը:
|