Home » 2011»Հուլիս»28 » Ագուերոն հայտարարեց "Սիթի" տեղափոխվելու մասին
11:43
Ագուերոն հայտարարեց "Սիթի" տեղափոխվելու մասին
Արգենտինացի հարձակվող Սերխիո Կուն Ագուերոն կարիերան կշարունակի անգլիական "Մանչեսթեր Սիթիում": Այս մասին հայտնել է հենց ինքը ֆուտբոլիստը "Twitter" սոցիալական կայքի միջոցով. "Ես արդեն "Սիթիի" ֆուտբոլիստ եմ: Ուրախ եմ հայտնվել այս ակումբում և քաղաքում: Շնորհակալ եմ լավ դիմավորելու համար",-գրել է Ագուերոն: Ըստ Goal.com կայքի` "Քաղաքայինները" արգենտինացու համար վճարել են 43 մլն եվրո: Այս գումարը կարող է մի փոքր ավելանալ, եթե Կունը իրեն լավ դրսևորի "Սիթիում": Պայմանագիրը կնքվել է մինչև 2016թ. և շաբաթական նա կստանա 225 հազար ֆունտ: