17:01 Ագուերոն շատ է ցանկանում, որպեսզի Տևեսը չհեռանա | |
![]() Նշենք, որ վերջին ժամանակներս լուրեր են պտտվում այն մասին, որ Տևեսի ծառայություններով են հետաքրքրված մի շարք ակումբներ, բայց առայժմ ոչ մի գործարքի մասին պաշտոնապես չի հայտարարվել: Ագուերոն ցանկանում է, որ իր հայրենակիցը մնա ակումբում, ինչը թույլ կտա նրանց երկուսով համագործակցել հարձակման գծում: "Մենք շատ ժամանակ ենք միասին անցկացրել և խոսել այդ մասին",-ասել է Ագուերոն Sky Sports News HD հեռուստաալիքի լրագրողի հետ զրույցում: "Ես հուսով եմ, որ նա կմնա, և մենք դեռ շատ խաղեր կանցկացնենք միասին, բայց որոշումը, անշուշտ, պետք է Մանչինին կայացնի",-ավելացրել է Կունը:
| |
|
Total comments: 1 | |
| |