Home » 2011 » Հուլիս » 14 » Ագուերոն խոսում է Մեսսիի ու իր ապագայի մասին
15:35
Ագուերոն խոսում է Մեսսիի ու իր ապագայի մասին
Մադրիդի "Ատլետիկոյի" և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն Ole.com կայքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ հոգնել է այն փաստից, որ նրան անընդհատ համեմատում են իր ազգակից Մեսսիի հետ։
"Լիոնելը ֆենոմեն է, ոչ ոք դա չի հերքում։ Ողջ աշխարհն այժմ խոսում է Մեսսիի մասին, այնպես որ զարմանալի չէ, երբ բոլորին նրա հետ են համեմատում լավագույններին։ Հարավային Ամերիկայում նրանից ակնկալում են այն նույն հաջող խաղը, որ նա ունի "Բարսելոնայում"։ Իսկ նրա մոտ միշտ չէ, որ ստացվում է այդ խաղը։ Մարդիկ պետք է ավելի համբերատար լինեն։ Եվրոպական և լատինամերիկյան ֆուտբոլը խիստ տարբերվում են, ժամանակ է հարկավոր հաջողության հասնելու համար։ Մեսսին պատրաստ է կյանքը տալ հանուն Արգենտինայի, սակայն նա ոչ մի կերպ չի ցանկանում երգել այդ երկրի հիմնը։ Դա նրա որոշումն է։ Սակայն դա դեռ չի նշանակում, որ Լեոն չի սիրում իր երկիրը։ Հանուն Արգենտինայի նա պատրաստ է մեռնել խաղադաշտում։ Կարծում եմ՝ Մեսսիի խաղն արդեն իսկ ապացուցում է նրա նվիրվածությունն այդ երկրին: Ինչ մնում է ինձ, ապա մեծ սիրով եմ կատարում մեր երկրի հիմնը, քանի որ նվիրված եմ իմ պետությանը ոչ միայն դաշտում, այլև դրա սահմաններից դուրս: Իսկ իմ հետագա կարիերան դեռ մշուշոտ է, սակայն պետք ասեմ, որ հաստատ "Ատլետիկո" չեմ վերադառնա. ես վերջնականապես որոշել եմ փոխել ակումբս, թե որտեղ կհայտնվեմ, դեռ չգիտեմ",-անկեղծորեն ասել է Ագուերոն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 477 | Added by: Hartsat | Tags: Ատլետիկո, Հարավային Ամերիկա, Արգենտինա, ֆենոմեն, պետության հիմն, Սերխիո Ագուերո, հարցազրույց, հավաքական | Rating: 5.0/2
Total comments: 0