Կատալոնական "Բարսելոնայի" արգենտինացի առաջատար
Լիոնել Մեսսին` այսօր ակումբային աշխարհի առաջնության եզրափակիչում երկու անգամ
գրավելով բրազիլական "Սանթոսի" դարպասը` կրկնեց իր թիմակից Պեդրոյի
ռեկորդը` մեկ մրցաշրջանի ընթացքում աչքի ընկնելով 6 տարբեր մրցաշարերում: Նշենք, որ այս տարի Մեսսին գոլերի հեղինակ է
դարձել Իսպանիայի առաջնությունում, Իսպանիայի գավաթի և Սուպերգավաթի
խաղարկություններում, "Չեմպիոնների լիգայում", Եվրոպայի Սուպերգավաթի խաղում և Աշխարհի ակումբային առաջնությունում: Հիշեցնենք, Պեդրոն նման արդյունքի հասլ է 2009թ.-ին:
|