Home » 2012 » Փետրվար » 1 » Ահա և փակվեց ձմեռային տրանսֆերային պատուհանը
11:13
Ահա և փակվեց ձմեռային տրանսֆերային պատուհանը
 Ահա և փակվեց ձմեռային տրանսֆերային պատուհանը գրեթե բոլոր եվրոպական առաջնություններում: Onlyfootball.ucoz.com կայքը Ձեզ առաջարկում  է մեկ նորության ներքո հակիրճ կերպով տեղեկանալ իրականացված բոլոր պաշտոնական տրանսֆերներին, որոնք եվրոպական ակումբները կատարել են տրանսֆերային պատուհանի վերջին օրվա ընթացքում.

*** "Գենկը" գնել է Լոնդոնի "Չելսիի" երիտասարդ ֆուտբոլիստ Քևին դե Բրայնեին, սակայն ֆուտբոլիստը հենց հիմա չի տեղափոխվի Լոնդոն, քանի որ ըստ կնքված պայմանագրի` ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի վերջ վարձավճարով հանդես կգա "Գենկում":

*** Իտալական "Ֆիորենտինան" պայմանագիր է կնքել 18-ամյա դանիացի ֆուտբոլիստ Քեննետ Զոխորեի հետ: Զոխորեի նախկին ակումբ "Կոպենհագենի" պաշտոնական կայքում ասվում է, որ ֆուտբոլիստը պաշտոնապես տեղափոխվել է "Ֆիորենտինա":

*** "Միլանը" պայմանագիր է կնքել ավստրիացի Ռոբերտ Պրոսենիկի հետ, ով ավելի վաղ հանդես է եկել "Չելսիի" մանկապատանեկան թիմում:

*** Թուրինի "Յուվենթուսը" հաստատել է, որ 5 մլն եվրոյով գնել է "Ատալանտայի" ֆուտբոլիստ Սիմիոնե Պադոինային:

*** Թուրինի "Յուվենթուսից" հեռացել է Վինչենցո Յակվինտան, ով տեղափոխվել է "Չեզենա":

*** Պորտուգալական "Բենֆիկայի" երիտասարդ կիսապաշտպան Ռուբեն Ամորիմը մոտակա 1.5 տարիները վարձավճարային հիմունքներով հանդես կգա "Բրագայում":

*** "Ինտերի" կազմն ուժեղացել է "Սամպդորիայի" ավագ Անջելո Պալոմբոյով. պայմանագիրը կնքվել է
մինչև 2015թ.-ի հունիս:

*** "Տվենտեն" գնել է հոլանդական "Դեն Հաագի" 25-ամյա կիսապաշտպան Ուեսլի Վերխուկային:

*** Ֆեռնանդո Բելուսկին վարձավճարային հիմունքներով "Պորտուից" տեղափոխվել է "Ջենոա": Ըստ կնքված պայմանագրի` ամռանն իտալական ակումբը կարող է գնել ֆուտբոլիստի ողջ տրանսֆերը 5 մլն եվրոյով:

*** "Օսերը" 1 մլն եվրոյով "Ռեննից" գնել է Ժորժ Մաժեկային, ում հետ կնքվել է 4.5 տարվա պայմանագիր:

*** Պավել Պոգրեբնյակը փոխել է իր ակումբը` տեղափոխվելով բրիտանական "Ֆուլհեմ":

*** Ֆրանսիական "ՊՍԺ"-ն շարունակում է գնել բրազիլացիների. փարիզյան ակումբի նորեկն է "Ինտերի" կիսապաշտպան Տիագո Մոտտան:

*** Թուրինի "Յուվենթուսը" հոլանդական "Այաքսից" գնել է երիտասարդ ֆուտբոլիստ Օասիմ Բույային:

*** "Միլանը" հարավամերիկյան "Ինտերնասիոնալից" վարձավճարային հիմունքներով ձեռք է բերել Լուկաս Ռոջիային:

*** Լոնդոնի "Արսենալը" պայմանագիր է կնքել Դորտմունդի "Բորուսիայի" 19-ամյա տաղադ Թոմաս Այսֆելդի հետ, ում տրանսֆերը "զինագործների" վրա նստել է 400 հազար ֆունտ:

*** Պորտուգալական "Պորտուն" վերջապես հայտարարել է իր նախկին ավագ Լուչո Գոնսալեսի ձեռքբերման մասին. կնքվել է պայմանագիր մինչև 2014թ.-ը:

*** "Էվերթոնը" հայտարարել է Նիկիցա Յելավիչի ձեռքբերման մասին "Ռենջերսից". ֆուտբոլիստի տրանսֆերը կազմել է 5.5 մլն ֆունտ, իսկ կնքվել է 4.5 տարվա պայմանագիր:

*** Բայցևայնպես, "Մանչեսթեր Յունայթեդի" երիտասարդ ֆուտբոլիստ Ռավել Մորիսոնը հեռացավ "կարմիր սատանաներից"` 3.5 տարվա պայմանագիր կնքելով "Վեսթ Հեմի" հետ: "Վեսթ Հեմ" է տեղափոխվել նաև Ռիկարդու Վաժ Տենը:

*** "Մանեսթեր Յունայթեդը" գնել է "Մանչեսթեր Սիթիի" երիտասարդ ֆուտբոլիստ Ֆրեդերիկ Վեսելին:

*** "Մանչեսթեր Սիթին" վարձակալական հիմունքներով գնել է "Ռոմայի" ֆուտբոլիստ Դավիդ Պիզարրոյին:

*** "Ֆուլհեմը" "Պորտսմութից" գնել է 18-ամյա հարձակվող Ռայան Ուիլյամսին:

*** "Էվերթոնը" կեստ տարով վարձակալական հիմունքներով ձեռք է բերել Սթիվեն Պիեննարին:

*** Ռոման Պավլյուչենկոն 9 մլն եվրոյով տեղափոխվել է "Լոկոմոտիվ":

*** Լոնդոնի "Չելսին" "Նոթինգեմ Ֆորեսթից" գնել է 18-ամյա հարձակվող Պատրիկ Բեմֆորդին:

*** Ֆրեդի Գուարինը մինչև 2016թ.-ը պայմանագիր է կնքել "Ինտերի" հետ:

*** "Բոլթոնը" գնել է "Ուոտֆորդի" հարձակվող Մարվին Սորդելլին:

*** Բոբի Զամորան 2.5 տարվա պայմանագիր է կնքել "ՔՊՌ"-ի հետ. տրանսֆերը կազմել է 4.5 մլն ֆունտ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 481 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 2