Home » 2011 » Սեպտեմբեր » 2 » Ալեգրի. "Բարսելոնան" այդքան էլ անհաղթ չէ"
17:23
Ալեգրի. "Բարսելոնան" այդքան էլ անհաղթ չէ"

 Իտալական գրանդ "Միլանի" գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալեգրին լրագրողների հետ խոսել է "Չեմպիոնների լիգայի" 2011/2012թթ. մրցաշրջանի խմբային փուլում իր թիմի խոշորագույն մրցակցի` կատալոնական "Բարսելոնայի" մասին: Ալեգրին չի կարծում, թե "Բարսելոնան" անհաղթ է: Նա ասել է, որ իր թիմը պատրաստվում է ամեն գնով դիմակայել Խոսեպ Գվարդիոլայի տղաներին` փորձելով պարտության մատնել անհաղթ թվացող մրցակցին:
"Ամենակարևորը "Բարսելոնային" պահելն է, նրանց գործողությունները սահմանափակելը: Նրանք կարող են դժվարին իրավիճակում հայտնվել, եթե ճնշում գործադրենք, ինչպես եղավ "Պորտուի" դեմ խաղում",-Ալեգրիի խոսքերը մեջբերում է հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը: Միևնույն ժամանակ փորձառու մասնագետը խոստովանել է, որ բավարարված է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի ձեռքբերումներից:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 463 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0