18:15 Ալեգրին շատ մեծ ակնկալիքներ ունի | |
Իտալական "Միլանի" գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո
Ալեգրին պատմել է, թե ինչ պետք է սովորի իր թիմը կատալոնական սուպերգրանդ "Բարսելոնայից". այս մասին հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը: "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակիչում
մենք զիջեցինք Լոնդոնի "Տոտենհեմին" միայն այն պատճառով, որ վնասվածքի պատճառով մեր
կազմում շատ էին առանցքային խաղացողների բացակայությունը: Վստահ եմ՝ երբ մենք վնասվածքներ չունենք, մենք հաստատ չենք զիջում Մադրիդի "Ռեալին", իսկ, այ, մեզանից ուժեղ միայն "Բարսելոնան" է: Իմ թիմը նոր մրցաշրջանում վերակառուցելու խնդիր չկա,
պարզապես ես պետք է այն ավելի զարգացնեմ: "Միլանն" անթերի չէ, եթե, իհարկե,
կատարելություն ընդհանրապես գոյություն ունի: Օրինակ, երբ "Բարսելոնան" կորցնում է
գնդակը, նա անմիջապես փորձում է վերադարձնել այն: Հատկապես այս
տեսանկյունից մենք նրանցից պետք է օրինակ վերցնենք",-Ալեգրիի խոսքերը մեջբերում է միլանյան թիմի պաշտոնական կայքը: | |
|
Total comments: 0 | |