Home » 2011 » Օգոստոս » 26 » Ալեքս Ֆերգյոսոնը մտահոգված է Հարի Ռեդնապի առողջությամբ
17:07
Ալեքս Ֆերգյոսոնը մտահոգված է Հարի Ռեդնապի առողջությամբ
 Անգլիայի 19-ակի չեմպիոն "Մանչեսթեր Յունայթեդի" շոտլանդացի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն անգլիական "Պրեմիեր լիգայի" 2-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի "Տոտենհեմի" հետ կայացած հանդիպումից առաջ (Խմբ. հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է "կարմիր սատանաների" 3-0 հաշվով հաղթանակով) լրագրողներին հայտարարել է, որ հույս ունի` հանդիպումը կանցնի գլխավոր մրցավարի կողմից թույլ տված ոչ մեծ սխալներով: Անգլիական ակումբին պատկանող United Review հեռուստաընկերության լրագրողին տված հարցազրույցի ժամանակ շոտլանդացի մասնագետն ասել է. "Հանուն Հարի Ռեդնապի առողջության ես հույս ունեմ, որ հանդիպումը կանցնի առանց սխալ հաշված գոլերի: Նախորդ տարի իմ սաների կողմից հեղինակած գոլերից մեկն այնքան կատաղեցրեց Ռեդնապին, որ նա չէր կարողանում իր տեղում գոնե հանգիստ նստել: Չե՞ք հիշում այդ գոլը: Ինչպե՞ս կարող եք մոռանալ այն. նրանց դարպասապահը կարծում էր, որ պետք է իրացնի տուգանային հարված, այդ պատճառով գնդակը դրեց գետնին, իսկ Նանին էլ, արագ կողմնորոշվելով, դարպասապահից խլեց գնդակը և այն ուղարկեց նրանց դարպասը: Այս գնդակի պատճառով մրցավարին նույնիսկ որակազրկեցին մեկ հանդիպումով, իսկ Ռեդնապն ամբողջությամբ կարմրել էր կատաղությունից: Չեմ ցանկանում, որպեսզի նման վիճահարույց դեպք տեղի ունենա նաև մոտակա հանդիպման ընթացքում, քանի որ մեզ պետք չէ նման լրացուցիչ անհանգստություն: Այդպե՞ս չէ, Հարի":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 514 | Added by: Hayk | Tags: Ալեքս Ֆերգյուսոն, գոլ, գլխավոր մարզիչ, Հանդիպում, Մանչեսթեր Յունայթեդ, Անգլիա, տուր, չեմպիոն, Պրեմիեր լիգա, Տոտենհեմ | Rating: 5.0/2
Total comments: 1