Home » 2011 » Մարտ » 30 » Ալեքս Ֆերգյուսոն. "Ամռանը երկու-երեք ձեռքբերում կունենանք"
14:51
Ալեքս Ֆերգյուսոն. "Ամռանը երկու-երեք ձեռքբերում կունենանք"
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ ամռանը մի քանի ձեռքբերում կունենան: Ահա թե ինչ է ասել շոտլանդացի մասնագետը մամուլի ներկայացուցիչներին. "Մենք տրանսֆերային շատ հետաքրքրություններ ունենք այս ամռանը: Մի քանի խաղացողներով կհամալրվի մեր թիմը, դա անկասկած է: Մեզ միշտ էլ հաջողվում է թիմում ընդգրկել երիտասարդ տաղանդների: Վառ օրինակ է Խավիեր Էրնանդեսը: Քրիշտիանո Ռոնալդուի և Ուեյն Ռունիի օրինակները ևս պետք չէ մոռանալ: Կարծում եմ, "Յունայթեդն" ունի ամենատաղանդավոր երիտասարդ խաղացողներին իր տրամադրության տակ ողջ Անգլիայում: Դենի Ուելբեկին, ով հանդես է գալիս "Սանդեռլենդում", ես համարում եմ ամենատաղանդավորը, բացի այդ ունենք Մամե Դիուֆին, ով վարձավճարով խաղում է "Բլեքբեռնում" և ամռանը կրկին մեզ մոտ կլինի":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 555 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0