Home » 2011 » Սեպտեմբեր » 14 » Ալեքս Ֆերգյուսոն. "Աշխարհում գերիշխում են "Ռեալը", "Բարսելոնան" և բոլոր անգլիական ակումբները"
22:35
Ալեքս Ֆերգյուսոն. "Աշխարհում գերիշխում են "Ռեալը", "Բարսելոնան" և բոլոր անգլիական ակումբները"
 Քիչ անց "Չեմպիոնների լիգայի" խմբային փուլի առաջին տուրի շրջանակներում Լիսաբոնի "Բենֆիկայի" և "Մանչեսթեր Յունայթեդի" միջև կայանալիք խաղից առաջ անգլիական "կարմիր սատանաների" գլխավոր մարզիչ շոտլանդացի Սըր Ալեքս Ֆերգյուսոնը հարցազրույց է տվել բրիտանական հեղինակավոր Sky Sports լրատվական գործակալությանը: Շոտլանդացի մասնագետն ասել է. "Ունեցածս փորձը հուշում է ինձ, որ "Բենֆիկայի" հետ կայանալիք խաղը լինելու է երկու միմյանց արժանի թիմերի խաղ: Նրանք ֆանտաստիկ պատմություն ունեն, և մենք գիտենք, որ նրանց հետ միշտ էլ դժվար է լինում: Հաղթանակն այն է, հանուն որի մենք ապրում ենք: Այդպես եղել է և միշտ կլինի: "Չեմպիոնների լիգայում" հաղթելը հիմա շատ ավելին արժե, քան սրանից 30 տարի առաջ էր, քանզի մրցաշարի մասնակիցների կազմը ներկայումս անհամեմատ ավելի ուժեղ է: Այո, այստեղ խաղում են լավագույնները` "Ռեալը", "Բարսելոնան" և անգլիական բոլոր ակումբները":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 465 | Added by: Hayk | Tags: ակումբ, Բենֆիկա, խմբային փուլ, Sky Sports, Մանչեսթեր Յունայթեդ, կարմիր սատանաներ, մասնագետ, տուր, Չեմպիոնների լիգա, Լիսաբոն | Rating: 5.0/1
Total comments: 0