19:07 Ալեքս Ֆերգյուսոն. "Մեզ գոհացնում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի որոշումը" | |
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը "Լիվերպուլի" ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի` 8 հանդիպումով որակազրկումն անվանել է "ճիշտ որոշում", որը կայացվել է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից, ինչպես նաև ասել է, որ ստացված իրավիճակը պետք չէ դիտել որպես "Մանչեսթեր Յունայթեդի" և "Լիվերպուլի" միջև տարաձայնություն, այլ պարզապես երկու անձանց վիճաբանություն, որոնցից մեկը վիրավորել է մյուսին: Բրիտանական հեղինակավոր BBC հեռուստաընկերությունը մեջբերում է Ֆերգյուսոնի խոսքերը. "Մեզ գոհացնում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կայացրած որոշումը Լուիս Սուարեսի գործի հետ կապված: Մենք հենց սկզբից էլ պաշտպանել ենք Էվրային: Ստացված իրավիճակը չպետք է ընդունել որպես "Մանչեսթեր Յունայթեդի" և "Լիվերպուլի" միջև տարաձայնություն, քանի որ այս ակումբները ստեղծված իրավիճակի հետ կապված են միայն նրանով, որ ֆուտբոլիստներից մեկը մի ակումբից է, իսկ մյուսը` երկրորդ ակումբից: Այս իրավիճակը ես կբացատրեմ նրանով, որ այն երկու անձանց վիճաբանություն է, որոնցից մեկը վիրավորել է մյուսին": Նշենք, որ բացի Սուարեսի 8-խաղյա որակազրկումից, Լուիսը պետք է նաև 40.000 ֆունտ ստեռլինգ տուգանք վճարի Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիային Պատրիս Էվրային ռասիստական վիրավորանք հասցնելու համար: Հիշեցնենք, որ Սուարեսի գործի հետ կապված "Լիվերպուլը" կարող է ապիլյացիայի դիմել մոտակա 2 շաբաթների ընթացքում: Որպես վերջնական պատիժ` Սուարեսի նկատմամբ կիրառված պատիժն "ի կատար կածվի" ապիլյացիայի քննարկումից հետո:
| |
|
Total comments: 0 | |