20:04 Ալեքս Ֆերգյուսոն. "Սա իսկական աղետ է" | |
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" շոտլանդացի գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը, ում 70 ամյակը լրանում էր 2011թ.-ի վերջին օրը` դեկտեմբերի 31-ին, սեփական հարկի տակ "Բլեքբեռնից" 2-3 հաշվով կրած պարտությունից հետո կայացած հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է. "Սա իսկական աղետ է: Մենք այսպիսի բան երբեք չէինք սպասում: Հենց խաղի սկզբում բաց թողեցինք 2 այնպիսի գնդակներ, որոնք չպետք է անեինք: Այսուհետ այսպիսի խաղերում նման սխալներ չպետք է թույլ տանք: Դե Խե՞ա: Ինչու՞ միայն նա: Բոլորն էլ կարող էին ավելի լավ խաղ ցույց տալ: "Բլեքբեռնի" ֆուտբոլիստները պաշտպանվում էին այնպես, կարծես թե այդ հանդիպումից էր կախված նրանց կյանքը: Կարծում եմ, որ նրանք հասկացել էին, որ դաշտն այդքան էլ արագ չի լինի, քանի որ ամբողջ շաբաթ առատ տեղումներ էին եղել, որի պատճառով խոտածածկը հիշեցնում էր ճահճի: Այն բանից հետո, երբ Բերբատովի 2 գոլերի շնորհիվ հաշիվը դարձավ 2-2, ես կարծում էի, որ այդ օրը մենք անպայման հաղթելու ենք: Կրած պարտության հիմնական պատճառը վնասվածք ստացած ֆուտբոլիստներն են, քանի որ նրանք չէին կարող օգնել թիմին, իսկ նոր ապաքինված Անդերսոնն էլ խաղաց առավելագույնս":
| |
|
Total comments: 0 | |