Home » 2011 » Սեպտեմբեր » 15 » Ալեքս Ֆերգյուսոն. "Սպիտակ Պելեն Ռունին է"
19:00
Ալեքս Ֆերգյուսոն. "Սպիտակ Պելեն Ռունին է"
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ շոտլանդացի Սըր Ալեքս Ֆերգյուսոնը կարծում է, որ Ուեյն Ռունին վերջին տասնամյակի ամենատաղանդավոր անգլիացի ֆուտբոլիստներից մեկն է: Բրիտանական հեղինակավոր The Sun պարբերականը մեջբերում է շոտլանդացի մասնագետի խոսքերը. "Ես կարծում եմ, որ Ուեյնը տիպիկ անգլիացի ֆուտբոլիստ է: Նա ունի բոլոր այն հատկանիշները, որոնք հատուկ են եղել լեգենդար անգլիացի ֆուտբոլիստներին: Ի նկատի ունեմ արագությունը, հզորությունը, վճռականությունը և հաղթանակի ծարավը: Նման որակներ են ունեցել Փոլ Գասկոյը, Ջորջ Բեսթը, Բոբի Չարլտոնը և Դենիս Լոուն: Ավելին՝ եթե դուք հիշում եք, Պելեն շատ ագրեսիվ հարձակվող էր: Յուրաքանչյուր վայրկյան նա կենտրոնացած էր մրցակցի դարպասի վրա: Նույնը կարող եմ ասել Ռունիի մասին: Նա ևս ունի բոլոր այդ հատկանիշները, բայց Ուեյնը  սպիտակ է":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 492 | Added by: Hayk | Tags: Ջորջ Բեսթ, The Sun, գլխավոր մարզիչ, Ուեյն Ռունի, Մանչեսթեր Յունայթեդ, Փոլ Գասկոյ, Դենիս Լոու, Պելե, Բոբի Չարլտոն, Սըր Ալեքս Ֆերգյուսոն | Rating: 5.0/1
Total comments: 0