Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը խոսել է թիմի նոր ձեռքբերումներից մեկի` անգլիացի երիտասարդ պաշտպան Ֆիլ Ջոնսի մասին. "Առաջին անգամ մենք նկատեցինք Ջոնսին, երբ նա խաղում էր մեր երիտասարդական թիմի դեմ: Այն ժամանակ "Բլեքբեռնը" հաղթեց մեզ 3-0 հաշվով և Ջոնսը պարզապես փայլում էր: Շատերը կարծում են, որ նա չի կարողանա միանգամից խաղալ հիմնական կազմում, սակայն ես համոզված եմ, որ Ջոնսը շուտով բոլորին հակառակը կապացուցի",-ասել է շոտլանդացի մասնագետը: Նկարում` (ձախից աջ) Դավիդ դե Խեա, Քլևերլի, Ֆիլ Ջոնս
|