Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ Ալեքս ֆերգյուսոնը շատ է ցանկանում, որ Դարեն Ֆլետչերը մասնակցի Շոտլանդիայի ազգային հավաքականի մոտակա հանդիպմանը: Շոտլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնական Պիտեր Հյուսթոնը հայտարարել է, որ Ֆերգյուսոնը հեռախոսազրույց է ունեցել Քրեյգ Լեյվինի հետ, ով հանդիսանում է շոտլանդացիների ընտրանու գլխավոր մարզչը, և հավաստիացրել, որ Ֆլետչերն ամբողջությամբ վերականգնվել է և որ նրան անհրաժեշտ է խաղային պրակտիկա:
|