Home » 2011 » Մարտ » 23 » Ալեքսանդր Կերժակով."Անհամբերությամբ եմ սպասում Սարգիս Հովսեփյանի հետ հանդիպմանը"
14:43
Ալեքսանդր Կերժակով."Անհամբերությամբ եմ սպասում Սարգիս Հովսեփյանի հետ հանդիպմանը"
Ռուսական Սանկտ-Պետերբուրգի "Զենիթի" հարձակվող Ալեքսանդր Կերժակովը "Спорт-Экспресс" պարբերականին տված հարցազրույցի ժամանակ խոսել է երևանյան հանդիպման մասին: Ստորև ներկայացնում ենք այդ զրույցի ամենակարևոր մասերը.
-Երևանում կայանալիք հանդիպումը ամենակարևորներից մեկն է: (Զրույցի սկզբում նշել է Սաշան)
՞նչ գիտեք Հայաստանի ընտրանու մասին:
-Գիտեմ այն, որ այդ հավաքականում է խաղում իմ նախկին խաղընկեր Սարգիս Հովսեփյանը, ում չեմ տեսել 2003 թվականից, և անհամբերությամբ եմ սպասում նրա հետ հանդիպմանը, կարոտել եմ Սարգիսին:
-Ինչի՞ հետ է ձեզ մոտ նմանեցվում Հայաստանը:
-Առաջին հերթին դա Արարատն է: Ընդ որում դա վերաբերվում է Արարատ լեռանը և ֆուտբոլային ակումբին: Եվ, իհարկե, կոնյակը: Բացի այդ շատ եմ սիրում և հարգում Ֆրունզիկ Մկրտչյանին` հանճարեղ դերասան էր:
՞նչպիսի տրամադրություն ունեք խաղից առաջ:
-Տրամադրությունս շատ լավն է, հուսամ, որ խաղից հետո այն այդպիսին կմնա:
-Համաձա՞յն եք ոչ-ոքի արդյունքին:
-Դրա մասին անգամ խոսել չեմ ցանկանում: Մենք Երևան ենք գնում միմիայն հաղթելու:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 581 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 3