Home » 2011 » Հուլիս » 26 » Ալեքսիս Սանչես. "Բարսելոնան" ամեն ինչի գագաթնակետն է"
19:54
Ալեքսիս Սանչես. "Բարսելոնան" ամեն ինչի գագաթնակետն է"
 Չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, ով նախորդ շաբաթ իտալական "Ուդինեզեից" տեղափոխվել է կատալոնական "Բարսելոնա", ընդգծել է, որ իր համար շատ կարևոր է կատալոնացիների գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի վստահությունը: Հեղինակավոր AP պարբերականը մեջբերում է չիլիացի հարձակվողի խոսքերը. "Ցանկանում եմ "Բարսելոնային" օգնել տիտղոսներ նվաճել: Այստեղ տեղափոխվելն այնքան էլ դժվար չստացվեց, շատ ավելի դժվար կլինի ակումբում ամրապնդվելը: Ես դեռևս ոչինչ չեմ արել ակումբի համար, բայց բոլոր ջանքերը կներդնեմ թիմի հաջողության համար: Պետք է սովորել Լիոնել Մեսսիից և Խավիից: Ինձ համար շատ կարևոր է, որ հենց Գվարդիոլան է հրավիրել ինձ. սա խոսում է  վստահության մասին: Կարիերայիս ընթացքում շատ փորձ եմ կուտակել տարբեր ակումբներում, բայց ամեն ինչի "Բարսելոնան" գագաթնակետն է":
Հիշեցնենք, որ Սանչեսը 5 տարվա պայմանագիր ստորագրել "Բարսելոնայի" հետ, իսկ տրանսֆերի արժեքը կազմել է 26 միլիոն եվրո: Եթե 22-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հաջող ելույթ ունենա, իտալական ակումբը որպես բոնուս կատալոնացիներից ևս 11.5 միլիոն կստանա:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 438 | Added by: Hayk | Tags: Ուդինեզե, Խոսեպ Գվարդիոլա, Լիոնել Մեսսի, Ալեքսիս Սանչես, Բարսելոնա, Խավի, կարիերա, գագաթնակետ, AP, հարձակվող | Rating: 5.0/1
Total comments: 0