Home » 2011 » Օգոստոս » 30 » Ալեքսն էլ է հետաքրքրում Վենգերին
20:50
Ալեքսն էլ է հետաքրքրում Վենգերին
Անգլիական թերթերը հաղորդում են, որ Լոնդոնի "Արսենալը" մտադիր է ձեռք բերել նաև իր համաքաղաքացի "Չելսիի" բրազիլացի պաշտպան Ալեքսին: Բոլորն էլ գիտեն, որ Արսեն Վենգերը վաղուց փնտրում է փորձառու պաշտպանի իր թիմի հետին գիծն ուժեղացնելու համար և այդ պատվի հիմնական հավակնորդը "Բոլթոնի" պաշտպան Գարի Կեհիլն է, թեև ընդամենը ժամեր առաջ է "զինագործների" շարքերը համալրել Պեր Մերտեզակերը:
Հիմա "կանոնիրները" կենտրոնացել են բրազիլացի Ալեքսի վրա և պատրասվում են պաշտոնական առաջարկով դիմել "թոշակառուներին": Ավելացնենք, որ Ալեքսի ծառայություններով հետաքրքրվում է նաև իտալական "Յուվենթուսը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 406 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0