10:37 Ալեշանդրե Պատո. "Վաղուց էի ուզում Կասանոյի հետ խաղալ" | |
Իտալական"Միլանի" բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոն խոստովանել է, որ վաղուց է ցանկացել հարձակման գծում հիմնական կազմում խաղալ Անտոնիո Կասանոյի հետ: Նրա այդ երազանքը հաստատ կկատարվի, քանի որ "Ռոսսոներիների" հիմնական հարձակվող Զլատան Իբրահիմովիչը որակազրկված է Իտալիայի առաջնության 3 խաղով. "Վաղուց էի ուզում Կասանոյի հետ խաղազույգով հանդես գալ: Չեմ թաքցնում, որ ինձ համար գլխավորը խաղադաշտ դուրս գալն է, ընդ որում, կարևոր չէ, թե ով կլինի խաղընկերս: Առանց Զլատանի դժվար կլինի, բայց մյուս հարձակվողները լավ հնարավորություն ունեն ապացուցելու իրենց արժեքը թիմի համար":
| |
|
Total comments: 2 | |
| |