Home » 2011 » Օգոստոս » 5 » Ալիևը պատրաստ է Ռուսաստան վերադառնալուն
08:15
Ալիևը պատրաստ է Ռուսաստան վերադառնալուն
Ինչպես հայտնում է Life Sports պարբերականը, ռուսական "Պրեմիեր լիգայի" ներկայացուցիչ Մախաչկալայի "Անժին" պատրաստվում է իրենով անել Կիևի "Դինամոյի" աստղային խաղացող Ալեքսանդր Ալիևին: Ինչպես նշում է պարբերականը, վերջերս Կազանում հանդիպում է տեղի ունեցել Ալիևի հետ, որի ժամանակ քննարկվել են մի շարք կարևոր հարցեր: Քննարկման արդյունքում Ալիևը համաձայնել է տեղափոխվել "Անժի", եթե վերջինս իր համար խաղադաշտում մշտական տեղ հատկացնի: "Անժիի" գլխավոր մարզիչն ու թիմի ղեկավարությունը պատրաստակամություն են հայտնել Ալիևի պահանջածն ի կատար ածելու: Այժմ մնում է՝ "Անժին" իր հարցերը պարզի Կիևի "Դինամոյի" հետ, որը չի պատրաստվում հրաժարվել իր առաջատարից:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 440 | Added by: Hartsat | Tags: Անժի, ռուսական Պրեմիեր լիգա, Ալեքսանդր Ալիև, Կազան, Կիևի Դինամո | Rating: 5.0/1
Total comments: 0