Իտալական "Միլանի" գլխավոր մարզիչ Մասսիմիլիաոնո Ալլեգրին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է "Ա Սերիայի" մեկնարկելիք առաջնության մասին` նշելով, որ շատ դժվար է լինելու "Ինտերի" հետ պայքարել. "Չնայած այն բանին, որ մի շարք ակումբներ ամրապնդվել են նոր խաղացողներով, կարծում եմ, որ "Ինտերն" է լինելու չեմպիոնության համար մղվող պայքարի ամենամեծ հավակնորդը",-ասել է Ալլեգրին:
|