Ինչպես հայտնում են բրիտանական մարզական հանդեսները, Լոնդոնի "Արսենալի" իսպանացի փորձառու դարպասապահ Մանուել Ալմունիան իր հետագա կարիերան կշարունակի անգլիական "Չեմպիոնշիփի" ներկայացուցիչ "Ուոթֆորդ" ակումբում: Անգամ նշվում է, որ 35-ամյա դարպասապահը 1 մրցաշրջանի համար նախատեսված պայմանագիր է կնքել այդ թիմի ղեկավարության հետ` հույս հայտնելով, որ հաջորդ տարի "Ուոթֆորդի" հետ ինքը հանդես կգա արդեն "Պրեմիեր լիգայում": Հավելենք, որ "Ուոթֆորդը" այժմ մարզում է իտալացի հայտնի մասնագետ Ջանֆրանկո Ձոլան, ով օրերս "Ուոթֆորդ" է հրավիրել նաև "ՔՊՌ"-ի նախկին խաղացող` պաշտպան Ֆիթս Հոլլին, ով թիմում հանդես կգա միայն մոտակա մեկ մրցաշրջանի ընթացքում:
|