Home » 2011 » Ապրիլ » 18 » Ալթինթոփը հնարավոր է տեղափոխվի հայրենիք
21:32
Ալթինթոփը հնարավոր է տեղափոխվի հայրենիք
 Գերմանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Գերմանական "Բունդեսլիգայի" ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Մյունխենի "Բավարիայի" և Թուրքիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Համիթ Ալթինթոփը կարող է իր կարիերան շարունակել հայրենիքում, քանի որ գալիք ամռանն ավարտվում է թուրք ֆուտբոլիստի պայմանագիրը "Բավարիայի" հետ:
ԶԼՄ-ների տեղեկացմամբ` 28-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու գլխավոր հավակնորդները Ստամբուլի երկու գրանդ ակումբներն են` "Բեշիքթաշը" և "Ֆեներբախչեն":
Նշենք, որ Մյունխենի "Բավարիան" առայժմ չի շտապում երկարաձգել պայմանագիրը Ալթինթոփի հետ:
Ալթինթոփին ձեռք բերելու մյուս հնարավոր հավակնորդը Գելզենկիրխենի "Շալկե 04"-ն է, որի կազմում Համիթ Ալթինթոփը հաջողությամբ  անց է կացրել 4 մրցաշրջան և հենց "Շալկեից" էր տեղափոխվել "Բավարիա":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 440 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0