Home » 2011 » Օգոստոս » 14 » Ամաուրին "Պալերմո" չի վերադառնա
14:44
Ամաուրին "Պալերմո" չի վերադառնա

 Իտալական "Պալերմոյի" նախագահ Մաուրիցիո Ձամպարինին, մեկնաբանելով իրենց նախկին հարձակվող Ամաուրիի՝ Թուրինի "Յուվենթուսից" դեպի նախկին ակումբ վերադարձի մասին լուրերը, նշել է, որ սիցիլիական ակումբն արդեն իսկ ուժեղ հարձակման գիծ ունի, իսկ Ամաուրիին պետք է մեկ այլ թիմ փնտրել, քանի որ իրենք չեն հետաքրքրվում բրազիլացու ծառայություններով: "Մենք  հզոր ու ամբողջական հարձակման գիծ ունենք: Մեր շարքերում են այնպիսի տղաներ, ինքչպիսիք են` Աբել Էրնանդեսը, Մաուրիսիո Պինիլյան, ովքեր Ամաուրիից հաստատ ավելի ուժեղ են ու երիտասարդ: Եթե երկուսն էլ լավ մարզավիճակում լինեն, ապա մենք անկասելի կլինենք: Կարծում եմ՝ մենք կարող ենք հաջող հանդես գալ նույնիսկ առանց նոր ձեռքբերումների և Պաստորեի ցավալի կորուստի",-Ձամպարինիի խոսքերն է մեջբերում համաշխարհային Goal.com էլեկտրոնային պարբերականը:

Հիշեցնենք, որ անձամբ Ամաուրին վերջերս հայտարարել էր, որ պատրաստ է վերադառնալ "Պալերմո" նույնիսկ զգալիորեն կրճատված աշխատավարձով:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 506 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0