Ըստ իսպանական ԶԼՄ-ների` "Չելսին" երեկ առաջարկել է Մադրիդի "Ատլետիկոյին" հետաքրքիր փոխանակում կատարել` փորձելով գրավել ինչպես իսպանական ակումբի ղեկավարության, այնպես էլ "շերտավորների" մոլի երկրպագուների ուշադրությունը: Ինչպես հաղորդում են հայտնի լրատվամիջոցները, "Արիստոկրատները" պատրաստ են "Ատլետիկոյին" զիջել իրենց իսպանացի հարձակվող Ֆեռնանդո Տորրեսին, ով հենց մադրիդյան թիմի սան է, փոխարենը ակնկալելով ստանալ 26-ամյա հարձակվող Ռադամել Ֆալկաոյին, ում համար պատրաստ են նաև 15 մլն եվրոյի հավելավճար տալ: Եթե մադրիդյան թիմն ընդունի "Չելսիի" առաջարկը, ապա Ֆեռնանդո Տորրեսը 6 տարի անց կվերադառնա հայրենիք:
|